Մենք մշակում ենք -2+1-ից մինչև 5-10 կարատ ալմաստներ: Մեր հիմնական արտադրատեսակներն են 3GR, 2GR, -12+11, -11+9, արտադրում ենք ադամանդներ` 0.08-0.40 կարատ: 1.0 կարատից բարձր «երևակայական» /Fancy/ տաշվածքով քարերի արտադրությունը նույնպես համարվում է մեր բիզնեսի ուղղություններից: Մեր արտադրությունում օգտագործվող ալմաստների 99%-ը ռուսական աղբյուրներից է:
Մեր կողմից մշակված ադամանդները վաճառում ենք Երևանում, Մոսկվայում, Հոնկոնգում, Կանադայում, Դուբայում, Բելգիայում: Տարբեր հաճախորդների համար մեր տեսակավորողները պատրաստ են տրամադրել հատուկ ընտրանք ըստ հաճախորդի ցանկության:
Մեզ մոտ առկա են՝
• Single cut ( - 2 )
• Round (0.01-5.10 կարատ)
• Princess (0.01-3.00 կարատ)
• Emerald (0.50-3.00 կարատ)
• Cushion (1.00-3.50 կարատ)
• Pear (0.01-5.00 կարատ)
• Baguette (0.01-5.00 կարատ)
• Rose (2.00-5.00 կարատ
Ներկայումս 40 անձ, փորձառություն են անցնում գործարանում, որոնց ուսուցումը վճարվում է «ԷՅ ԴԻ ԷՄ ԴԱՅՄՈՆԴՍ» ՍՊԸ-ի կողմից: Ուսման ավարտին լավագույն մասնագետները ապահովվում են աշխատանքով: Ուսման տևողությունը 6 ամիս է:
Տեսակավորումից հետո ալմաստների մի մասը օգտագործվում է արտադրության մեջ, իսկ մյուս մասը, որը ունի տեխնիկական նշանակություն, վաճառվում է: