ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ

ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ

Մեր հիմնական սկզբունքներն են՝ կայուն և վստահելի համագործակցություն գործընկերների հետ

ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Լինել ոլորտի առաջատարը

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Հաշվի առնել գործընկերների շահերը

ԱՌԱՋԸՆԹԱՑ

Բարձրացնել կազմակերպության մակարդակը 

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Գերազանցություն աշխատանքի յուրաքանչյուր փուլում

ՄԵՐ ՄԱՍԻՆ

«ԷՅ ԴԻ ԷՄ ԴԱՅՄՈՆԴՍ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2017 թ.-ին /հիմք՝ «ԷՅ ԴԻ ԷՄ ԴԱՅՄՈՆԴՍ» ՍՊԸ-ի 06.03.2017թ. հիմնադիր ժողովի թիվ 01 արձանագրություն/: Ընկերությունը կիրառում է նորագույն տեխնոլոգիաներ «կլոր» /Round/ և «երևակայական» /Fancy/ ադամանդների պատրաստման համար: Ներկայումս մենք պատրաստում ենք ադամանդներ 0.08-ից մինչև 0.29 կարատ և սերտիֆիկացված ադամանդներ 0.30-ից մինչև 5.00 կարատ: «ԷՅ ԴԻ ԷՄ ԴԱՅՄՈՆԴՍ» ՍՊԸ-ն տարածաշրջանում առաջատարն է «երևակայական» /Fancy/ տաշվածքի պատրաստման առումով: Ընկերությունը հիմնադրվել է շարունակելու և զարգացնելու հայ ադամանդագործության լավագույն ավանդույթները՝ հասնելով գերազանցության:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1
«ԷՅ ԴԻ ԷՄ ԴԱՅՄՈՆԴՍ» ՍՊԸ-ն մանր և միջին քարերի արտադրության համար ներմուծել է նոր սարքավորումներ՝ Laser NXT (4P), որոնք բարձրացնում են արտադրության էֆեկտիվությունը մի քանի անգամ: Այս սարքավորումները առաջին անգամ են կիրառվում Հայաստանում:
2
«ԷՅ ԴԻ ԷՄ ԴԱՅՄՈՆԴՍ» ՍՊԸ-ն ադամանդ կտրող և նիստավորող մասնագետների համար կազմակերպել է վերապատրաստման դասընթացներ, որոնց տևողությունը վեց ամիս է, և որոնք կրելու են շարունակական բնույթ:
3
Հնդկական ընկերությունների հետ փորձի փոխանակում:
4
Ընկերությունը ձեռք է բերել պլանավորման նոր սարքավորումներ՝ MAGNUS DIGITAL և համագործակցում է Sahajanand Technologies ընկերության հետ:

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

2019թ. դեկտեմբերի 2-ին տեղի ունեցավ «ԷՅ ԴԻ ԷՄ ԴԱՅՄՈՆԴՍ» ՍՊԸ-ի նոր գործարանի բացման արարողությունը: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, հնդիկ գործարարներ, ինչպես նաև այլ պաշտոնյաներ և գործարարներ: Նոր գործարանը ունի 3600քմ արտադրական տարածք, 700 աշխատակիցներ ունենալու հնարավորություն: